Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Շատ ջղայնացած եմ

Շատ ջղայնացած եմ
07.05.2025 | 18:20

ՈՒրեմն եսիմ երբ բողոք եմ տարել վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով «Տատիկների գործով» իմ պաշտպանյալ Կիմա տատիկին ազատել ոտի բռասլետից։ Երբ հետը խոսում եմ՝ լացում ա ու էդ «անտեր բիլազուկ»-ից ա բողոքում։

Հետևաբար շատ հետևողականորեն շուտ-շուտ զանգում եմ դատարան ու փորձում եմ հասկանալ՝ ինչ էղավ բողոքիս հետ։

Բողոքս եսիմ երբ մակագրվել էր դատավոր Ժենյա Մելիքսեթյանին։ ՈՒ ահա էսօր ստանում եմ ինքնաբացարկի մասին որոշում՝ ԿԱՅԱՑՎԱԾ ԱՊՐԻԼԻ 30-ին։

Որոշման հետ համաձայն չեմ, բայց դա էական չի։

Էականն էն ա, որ ջղայնացած զանգում եմ դատարանի գրասենյակ՝ իմանամ ում են վերամակագրել բողոքս, պարզվում է՝ ԳՈՐԾԸ ՄԻԱՅՆ ԱՅՍՕՐ են հանձնել գրասենյակ - որոշումից 6 օր անց։

Բա դա էղավ ճի՞շտ։ Օրենքը՝ մի կողմ։ Բա մարդկայի՞ն գործոնը։ Չգիտեմ՝ ոնց ա պետք անել, բայց ինչ-որ ձևով պետքա ստուգել դատավորի բոլոր թեկնածուների մարդկային գործոնը։ Առանց դրա՝ արդար դատական համակարգ երբեք չենք ունենա։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 2533

Մեկնաբանություններ